15 րոպեն քիչ է

Գևորգ Մուրադյան․ բեմում թերություն շտկող դիրիժորը․ «15 րոպեն քիչ է»

Նրա ուսերին հաճախ էր ընկնում առաջինը բեմ բարձրանալու պատասխանատու գործը, շատ հաճախ նրա անդրանիկ ելույթից էր կախված լինում այս կամ այն ստեղծագործության ճակատագիրը։

«Առաջին տպավորությունը ստեղծագործության առաջին կատարման ժամանակ է ստացվում, և հետո դժվար է լինում այն փոխել, եթե մի բան այն չի լինում։ Երբեմն դիրիժորը կարողանում է կոմպոզիտորի ինչ-որ թերություններ թաքցնել եւ շտկել»,- մաեստրո Մարտին Վարդազարյանն է ասում։

Մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը խոստովանում է, որ կարոտել է իր ընկերներին ու հենց այդ պատճառով իրենց խոսակցության հերոսը Գևորգ Մուրադյանն է` դիրիժոր, ինչպես իրենք են ասում, ուղղակի լավ մարդ ու լավ ընկեր։

«15 րոպեն քիչ է», բայց մաեստորներն այս ընթացքում հասցնում են խոսել հայ դիրիժորներից մեկի՝ Գևորգ Մուրադյանի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button