ԿարևորՀասարակություն

Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրն է

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, աշխարհում յուրաքանչյուր երեք կանացից մեկի նկատմամբ իրագործվել է սեռական կամ ֆիզիկական բռնություն:

1960 թվականի նոյեմբերի 25-ին Դոմինիկյան հանրապետությունից երեք քույրեր, Պատրիա Մերսեդես Միրաբալը,Մարիա Արջենտինա Միրաբալը և Անտոնիա Մարիա Թերեզա Միրաբալը այդ երկրի բանակի անվտանգության կազմակերպության կողմից ամիսներ խոշտանգվելուց հետո սպանվեցին:

21 տարի անց` 1981թ., Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցավ համաժողով, որին ներկա էին Հարավային Ամերիկայի և Կարիբյան կղզիների երկրների ներկայացուցիչներ ու կանանց իրավունքների ակտիվիստներ: Համաժողովում առաջարկվեց Միրաբալ քույրերի սպանության  օրը հայտարարել կանանց դեմ բռնությունների վերացման օր:

Այս քայլի նպատակն էր համաշխարհային հանրության ուշադրությունն առավել քան երբևէ սևեռել այս խնդրի վրա: 1999 թվականին ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը հռչակեց  Կանանց դեմ բռնության վերացման պայքարի օր:

Ցուցադրել ավելի
Back to top button