ԿարևորՀասարակություն

Аljazeera-ն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին․ ՄԻՊ

Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին՝ մեջբերելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները։

Լրատվամիջոցը գրել է, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։

«Գորիս-Կապան ճանապարհի կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային և մաքսակետերի շրջափակումը կհանգեցնի խաղաղ բնակչության իրավունքների ոտնահարման և լուրջ հումանիտար խնդիրների, այդ թվում՝ մի շարք քաղաքացիական համայնքների մեկուսացման»,- Հայաստանի օմբուդսմանի խոսքը մեջբերել է Aljazeera լրատվամիջոցը։

Ցուցադրել ավելի
Back to top button