ԿարևորՀասարակություն

FlyOne Armenia-ն հայտարարում է թռիչքներ յոթ կարևոր ուղղություններով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է մատչելի ավիատոմսերի վաճառք՝ 7 կարևոր ուղղությունով։ Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան:

Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։

Չվացուցակ

Երևան-Մոսկվա  սկսած՝ 39 եվրոյից, օրական 2 չվերթ

Երևան-Թեհրան  սկսած` 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Լիոն սկսած` 44 եվրոյից, չորեքշաբթի և շաբաթ օրերին

Երևան-Թել Ավիվ  սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Կրասնոդար  սկսած՝ 39 եվրոյից, երկուշաբթի և ուրբաթ օրերին

Երևան-Թբիլիսի  սկսած՝ 39 եվրոյից,  չորեքշաբթի և շաբաթ օրերին

Երևան-Քութայիս  սկսած՝ 39 եվրոյից, հինգշաբթի և կիրակի օրերին

Երևան-Ստամբուլ  սկսած՝ 39 եվրոյից,  երկուշաբթի,  չորեքշաբթի և ուրբաթ օրերին


FLYONE ARMENIA-ն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝  Standard, Loyal և Advantage

Standart սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։

FLYONE ARMENIA ընկերությունը բոլոր ուղևորների համար նախապատրաստել է բազմաթիվ անակնկալներ։

Ցուցադրել ավելի
Back to top button