ԿարևորՔաղաքական

3 փորձ, 3 ձախողում, 4 նախապայման․ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորում չի ուզում

Ի՞նչ է հասկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ասելով  պաշտոնական Երևանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում անդրադարձավ  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Հարցին՝ հնարավո՞ր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, եթե Անկարան նույնպես «միջանցքի» տրամադրման նախապայման է առաջ քաշում:

Ի պատասխան՝ վարչապետը հարց ուղղեց Ադրբեջանին և Թուրքիային՝ ուզո՞ւմ եք Հայաստանը ոչնչացնել, թե՞ չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ըստ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիայի ներկայիս քաղաքական էլիտան չի ցանկանում։

Հայաստանը մշտապես խոսել է հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, բայց Անկարան հարաբերությունների կարգավորումը պատկերացնում է միայն նախապայմաններով։ Ըստ թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի, հայ-թուրքական հարաբերություների կարգավորման փորձ արվել է 3 անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, և երեք փորձից երկուսն արվել է ԱՄՆ աջակցությամբ։ Արդյունքները հայտնի են բոլորին․ Անկարան հարաբերությունների կարգվորման առանցքում մշտապես ներկայացրել է նախապայմաններ։ Այսօր արդեն փորձ է արվում 4-րդ անգամ՝ վարչապետ Փաշինյանի կողմից՝ ռուսական կողմի միջնորդությամբ։

Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Ըստ արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիան ծանր հարկադրման քաղաքականություն է վարում դեռ 1991 թվականից սկսած, և ներկայիս քաղաքական վերնախավը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նրանց պատկերացմամբ՝ կարգավորումը պետք է լինի Բաթումի պայմանագրի կետերով, ըստ որի՝  Հայաստանի տարածքը 10 հազար  քառակուսի կմ էր կազմում․

«Թուրքիան երկու տեսակի Հայասատանի հետ կարող է համակերպվել։ Առաջինը՝ Բաթումի պայմանագրով սահմանված դրույթներն են՝ կախյալ պետության կարգավիճակ՝ 10 հազար քառակուսի կմ տարածքով։ Երկրորդը՝ 1920 թվականի նոյեմբերի 8-ին, երբ թուրքական բանակը ներխուժել էր Հայաստան և եկել կանգնել էր Ալեքսանդրապոլի մատույցներում, Կարաբեքիր փաշան Անկարայից ստանում է հույժ գաղտնի հրաման․ «Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի»։ Նրանք երկու բան են պատկերացնում․ կամ Հայասատանը պետք է դառնա Թուրքիայի վասալը՝ փոքր տարածքով, կամ բաժանվի Թուրքիայի և Ռուսատանի միջև, ինչպես եղավ 1920-21 թթ Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև»։

Ի դեպ, այդ գաղտնի հրաման տվողը եղել է ներկայիս Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, հավելում է թուրքագետը, ու եթե նախկինում Թուրքիան նախապայման էր համարում՝ ցեղապանության ճանաչումից հայկական կողմի հրաժարումը, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը և ԼՂ-ի հարցի կարգավորումը, այսօր ավելացել է թուրքական ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցի» պարտադրանքը։ Ըստ Սաֆրաստյանի, այսօր Թուրքիան տակտիկական քայլեր է անում՝ վերջնական ռազմավարական նապատակին հասանելու համար, իսկ նպատակը հայտնի է՝ տիրանալ Սյունիքին։

«Ոչ թե կոմունիկացիաններն են, որի մասին խոսում ենք, այլ այն քարտեզի վրա եմ հիմնվում, որը հրատարակել է Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը՝ արտասահմանին տրվող հաղորդումների համար՝ անգլերենով, որում «Զանգեզուրի միջանացքը» գրել են ամբողջ Սյունիքի վրա։ Փասոորեն, դա է իրենց նպատակը, որին ուզում են կամաց-կամաց հասնել։  Իրենք պատկերացնում են ՀՀ-ը Բաթումի պայմանագրով։ Իսկ հարկավոր է հարաբերությունների կարգավորո՞ւմ։ Վերջիվերջո կարգավորվելու են։ Այստեղ պետք է Թուրքիայի դիրքորոշմանը նայենք, միշտ իրենք են դրել նախապայմաններ, ավելացնում է, հիմա էլ ագրեսիվ գործողութուններ են անում։ Եթե նրանք փոխեն իրենց քաղաքականությունը դառնան ավելի իրատեսական, եթե Հայաստանը դիտարկեն ոչ թե մի պետություն, որը պետք է վերացնեն կամ ստրկացնեն, այլ՝ իրավահավասար երկիր, այդ դեպքում հանարվոր է կարգավորվեն»։

Վարչապետը հստակ հայտարարեց․ մեջբերում եմ․ «Մենք ուզում ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, ուզում ենք կոմունիկացիաների բացման հարց քննարկել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Կա էսպիսի մի բան՝ Հայաստանը մխրճվել ա թուրքական աշխարհի մեջ, որի մի մասն էլ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն են, եւ կա ընկալում, որ ճանապարհ Հայաստանը չտա: Անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանում, թե ինչի Հայաստանը պետք է ճանապարհ չտա, բայց ես նաեւ չեմ հասկանում, թե ինչի պետք է միջանցք տա: Բայց մենք անկեղծ մի հարց ենք ուզում տալ Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե հայտարարություններով, այլ հստակ գործողություններով պատասխանեն՝ իրանք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականությունը ոչնչացնե՞ն, շարունակե՞ն հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն ա մնում՝ բացի դիմադրությունը, եթե ոչ, ուրեմն իրենք ճիշտ են, որ պատմական շանս կա էս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու: Մեզ թուրք ու նման բաներ ասելով  չեն կանգնեցնի, որովհետեւ նրանք, ովքեր այդ բառապաշարը մտցրել են մեր մտածողության մեջ, ուզում են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ մնա մատաղացու գառի կարգավիճակում»։

Ռուսական կողմի աջակցությամբ հարաբերությունների կարգավորման մասին Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է ավելի վաղ, 2008 թվականին, երբ տարածաշրջանում այլ իրավիճակ էր, և Թուրքիան չէր սպասում ռուսական կողմից նման միջամտություն։ Խոսքը ռուս-վրացական 5-օրյա պատերազմի մասին։ Եթե այն ժամանակ լիներ ռուսական կողմի միջնորդությունը՝ հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման համար, Հայասատանը, որպես իրավահավասար պետություն հանդես կգար։ Իսկ այսօր Թուրքիան ներխուժել է տարածաշրջան այլ դիրքավորմամբ, և ռուս-թուրքական հարբերություններն էլ տնտեսական այլ նժարի վրա են դրված,-ասում է թուրքագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button