ԿարևորՀասարակություն

Տեղում քննարկվել են անվտանգությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 23-ին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ:

Քննարկվել են նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:

Օրակարգային ամենակարևոր հարցը անվտանգության հարցն էր, որի վերաբերյալ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Քննարկվել են նաև նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված հարցերը, թերացումների պատճառները:

Տեղական հարկերի և տուրքերի, վարձակալական հողերի վարձավճարների և աղբահանության վճարների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով համայնքի ղեկավարը պատասխանատու աշխատակիցներին նույնպես տվել է հանձնարարականներ:

Համայնքի ղեկավարը ներկայացրել է տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացվող և առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն: Քննարկվել են համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կատարման, քաղաքացիների ծառայությունների մատուցման և կարգապահության վերաբերյալ հարցեր:

Համայնքի ղեկավարը հստակ հանձնարարականներ է տվել բոլոր վարչական ղեկավարներին` հետևողական լինել բնակավայրերում կատարվող աշխատանքներին՝ ժամանակին և պատշաճ կերպով իրականացնելու համար, նախապատրաստվել ձմռանը, ավարտին հասցնել այս տարվա համար նախատեսված աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button