Սփյուռքի ձայնը

Սփյուռքի երիտասարդներին Հայաստան բերող «բանալին»․ «Սփյուռքի ձայնը»

Նույնիսկ Հայաստանի մասին չմտածող սփյուռքահայ երիտասարդն ունի ներքին «բանալի», որով հնարավոր է բացել հայրենիք բերող դռները, վստահ է արդեն 17 տարի Հայաստանում գործող «Դեպի Հայք» կազմակերպության ղեկավար, հայրենադարձ Սևան Կաբաքյանը:

«Դեպի Հայք» կազմակերպությունը Հայաստանում 17 տարի առաջ սկսեց գործել՝ այս տարիների ընթացքում Հայաստան բերելով 2000-ից ավելի սփյուռքահայ երիտասարդների։

«Թիվը պետք է ավելացնել՝ հատկապես շեշտը դնելով Ռուսաստանի հայության վրա, որտեղ ամենամեծ համայնք ունեն», -ասում է Սևան Կաբաքյանը:

Կազմակերպության ղեկավար Սևան Կաբաքյանը վստահ է, որ թիվը պետք է ավելի մեծ լիներ։ Իսկ ինչպես աշխատել սփյուռքահայ այն երիտասարդների հետ, որոնք չեն մտածում Հայաստան գալու մասին, հայրենադրաձ զրուցակիցս պատասխանում է. «Այո, այսօր սփյուռքում մեծ թվով երիտասարդներ կան, որոնք գոնե մեկ անգամ Հայաստան չեն այցելել: Մեր նպատակն է աշխատել այդ երիտասարդների հետ: Հավատացեք, անգամ այն հայերը, որոնք ծնվել են օտար երկրներում, չեն եկել Հայաստան, ունեն ներքին «բանալի», որով կարելի է բացել Հայաստան բերող դռները և ոչ միայն: Նրանց հետ պետք է պարզապես աշխատել՝ պրոպագանդելով, տեղեկացնելով: Այսօր սփյուռքի հետ աշխատանքը այնքան էլ ճիշտ և արդյունավետ չի ստացվում: Չեմ կարող ասել, որ դա չի արվում, բայց բավարար չէ», -ասում է Սևան Կաբաքյանը:

Նա համոզված է, որ Սփյուռքի հետ պետք է աշխատել՝ ներկայացնելով հայրենիքի իրական մարտահրավերներն ու խնդիրները: «Փառք Աստծո, այս տարիների ընթացքում Հայաստան եկած կամավոր երիտասարդների միայն մոտ մեկ տոկոսն է կիսատ թողել ծրագիրը և գնացել հետ, մյուսները համակերպվում և ապրում են բոլոր այն իրավիճակներում, որոնք կան Հայաստանում», -ասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button