Հաջողության նոտա

Սկզբում ջութակ, ապա՝ դիրիժորական փայտիկ․ «Հաջողության նոտա»

Թեպետ սկզբում դժվար էր, սակայն նա իրականացրեց իր հոր երազանքը և ընտրեց ջութակը: Տարիներ անց շարունակեց ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` օպերային-սիմֆոնիկ դիրիժորական բաժնում, և ստացավ օպերային-սիմֆոնիկ դիրիժորի որակավորում:

Որպես դիրիժոր կարողանում է զգալ յուրաքանչյուր ստեղծագործության բնավորությունն ու նրբերանգները: Ասում է՝ դա միայն շարժումների արդյունք չէ, այլ էներգետիկա է, որը փոխանցում ես նվագախմբին և հետ ստանում:

Կարծում է, որ ամեն դիրիժոր, ինչպես յուրաքանչյուր մարդ, ունի իր հնչեղությունը, և նրանից է կախված նվագախմբի ձայնը: Խստապահանջ է, աշխատասեր ու պատասխանատու:

Ինքն իր հետ խաղաղ ու ներդաշնակ է, ինքն իր հետ հեշտությամբ է համաձայնության գալիս: Երաժշտությունը նրա կյանքում ամենուր է, նույնիսկ երբ լռություն է: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, դիրիժոր Կարեն Լավչյանի «հաջողության նոտան»:

Ցուցադրել ավելի
Back to top button