Վերնատուն

Մարդկության պատմության «վերջին գիշերը»՝ երաժշտության լեզվով․ «Վերնատուն»

«Վերջին գիշերը» թատերականացված պոեմը, որի պրեմիերան տեղի ունեցավ օրերս՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, «երաժշտության լեզվով» անդրադառնում է համաշխարհային պատմության ամոթալի իրադարձություններին։ Դաշնամուրի և նվագախմբի համար գրված թատերականացված ստեղծագործության հիմքում՝ ռուսական վերջին կայսր՝ Նիկոլայ Ռոմանովի սպանությունն է, հեղափոխությունը, երկրորդ համաշխարհային պատերազմը, հայերի ու հրեաների ցեղասպանությունը։

«Վերջին գիշերը» ինձ համար խորհրդանշական նշանակություն ունի, որպես մարդկության «վերջին գիշեր» ու եթե մենք չվերանայենք իրար նկատմամբ մեր վերաբերմունքը, եթե մարդիկ դադարեն միմյանց սիրել, դա կլինի մեր վերջին գիշերը» – ասում է հեղինակը՝ Գերմանիայում բնակվող կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը։

Խոսելով իր ստեղծագործության առանձնահատկության մասին, կոմպոզիտորն ասում է, որ իր երաժշտությունը պատմություն է պատմում․ «Վերջին 12 տարվա ընթացքում աշխատել եմ իմ երաժշտական լեզուն ստեղծելու վրա։ Ես պատմում եմ պատմություն՝ պարտիտուրի մեջ՝ երաժշտական լեզվով, դրա մեջ կա և՛ մեծ իրոնիա, և՛ տրագիզմ»։ Ալեքսանդր Իրադյանը վստահ է, որ արվեստը մեծ դեր և ազդեցություն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա․ մտածելակերպից մինչև քաղաքականություն։

Ցուցադրել ավելի
Back to top button