ԿարևորՀասարակություն

Կգործի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին․ այդ նպատակով «Ուազ» են ձեռք բերել

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, և այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաև մեկ բեռնաուղևորատար ավտոմեքենա։

Ցուցադրել ավելի
Back to top button