ԿարևորՀասարակություն

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում այրվում է 5-6 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 5-6 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 11 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 18 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ:

Ցուցադրել ավելի
Back to top button