ԿարևորՀասարակություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել է Թումո Բեռլին

Երկուշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Թումո Բեռլին: Մինչ այս, նա միայն վիրտուալ շրջայց էր կատարել կենտրոնում Թումոի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ առցանց զրույցի ընթացքում։

Կանցլերը տեղում ոչ միայն ծանոթացել է Գերմանիայում կրթական ծրագրի իրականացմանը, այլև հայ գործընկերների հետ քննարկել է ծրագիրը երկրի այլ քաղաքներում գործարկելու հնարավորությունները:

Թումո կենտրոնը Բեռլինում իր դռներն է բացել 2020-ի աշնանը: 2018-ին Հայաստան կատարած այցի շրջանակում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել էր նաև Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ էլ հիմք էր դրվել հետագա համագործակցության։

Ցուցադրել ավելի
Back to top button