ԿարևորՀասարակություն

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները

ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի անօրինական ներխուժումների ու արարքների առաջացրած մարդու իրավունքների խախտումները Հայաստանում, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Թաթոյանը ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները:

Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք

Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք նաև հիմնված են Արցախի ՄԻՊ  զեկույցների վրա:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ:

Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝

  • Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ
  • Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ
  • Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ
  • Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ցուցադրել ավելի
Back to top button