Արմատներ

Պարերգերի ռիթմերն ու երաժշտական չափերը․ «Արմատներ»

Պարերգերը որոշակի ռիթմի մեջ շարադրվող կանոնիկ երգեր են, որոնց ուղեկցությամբ կարելի է կատարել որոշակի կանոնիկ պարատեսակներ, մասնավորապես շուրջպարեր: Այդ երգերը կարող են լինել այնքան երկար, որքան կպահանջվի մի քանի պտույտ պարելու համար: Դրանք կարող են լինել ծանր ու թեթև, դանդաղ և արագ, տարբեր ռիթմերով ու տարբեր երաժշտական չափերով:

Կան պարատեսակներ, որոնք ունեն իրենց հատուկ երգերը կամ երգի տեսակը, և հակառակը, կան պարերգեր, որոնց հետ կա՛մ կոնկրետ այսինչ պարը պիտի կատարվի, կա՛մ հարմար ռիթմի ու չափի մեջ որևէ պարաձև, օրինակ եթե երգում ենք փափուռի ջան փափուռի, ուրեմն փափուռի էլ պիտի պարենք, թեպետ հարմար ռիթմ, չափ ու տեմպ ունեցող որևէ պարերգի հետ փափուռի պարելու մեջ որևէ դատապարտելի բան չկա:

Կոնկրետ պարերգեր կան, որ ունեն իրենց կանոնիկ պարատեսակը և, հակառակը, կան պարատեսակներ, որ ուղեկցվում են միայն կոնկրետ, կանոնիկ պարերգերով, ինչպես փափուռին, էջմիածինը, շավալին, թամզարան, տալտալան: Շարքը կարելի է շարունակել, որովհետև Արուսյակ Սահակյանը գտնում է, որ բոլոր պարերը երգվել են, և բոլոր պարերգերն ունեցել են իրենց պարերը, սրանցից յուրաքանչյուրն իրեն հատուկ երաժշտական առանձնահատկությունները՝ տեմպը, ռիթմը, չափը․ օրինակ՝ պարելիս հիմա մեզ համար շատ ավելի կարևոր է հարվածային նվագարանների դերը, որ ռիթմը տեղը լինի և ոգևորող, հատկապես ակտիվ պարերի ժամանակ, և այստեղ երաժշտական չափը նշանակություն չունի՝ պարզ չափ կլինի, թե խառը:

Back to top button