ԿարևորՀասարակություն

Ունենք 24+8 գերեվարված, տվյալները վերջնական չեն․ վարչապետ

Այն զինծառայողները, որոնց հետ կապը կորել է նոյեմբերի 16-ից հետո, չճշտված տվյալներով գերեվարվել են, այսօր, ուղիղ եթերում պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«6 հաստատված զոհված զինծառայող ունենք, ունենք 24+8 գերեվարված, բայց այդ տվյալները վերջնական չեն։ Կրկին ըստ չճշտված տվյալների՝ այն զինծառայողները, որ մտածում էինք, թե զոհվել են, գերեվարվել են», — ասել է վարչապետը:

Կան նաև տվյալներ, որ գերիների մեջ եղել են նաև վիրավոր զինծառայողներ՝ նշել է Փաշինյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button