ԿարևորՔաղաքական

Որ դեպքում է հնարավոր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում

Մենք ուզում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում, բայց չենք կարող քննարկել «միջանցքի» հարց, ուզում ենք քննարկել տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարց՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե որքանով է հնարավոր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը այն դպարագայում, երբ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հիմքում «միջանցքի» նախապայման է առաջադրում։

«Մենք ուզում ենք հարաբերություններ կարգավորել, բայց ուզում եմ երկու պետություններն էլ՝ Թուրքիան և Ադրբեջանը, պատասխանեն հստակ հարցերի, ընդ որում ոչ թե խոսքերով, այլ գործերով՝ ուզում են հայ ժողովրդին վերացնե՞լ, հայկական պետականությունը ոչնչացնե՞լ, ուզում են ցեղասպան քաղաքականությունը շարունակե՞լ»,- շեշտել է Փաշինյանը։

«Եթե այո, ապա մենք չենք կարող մեր պայքարից հրաժարվել և կմնա միայն դիմադրել։ Եթե ոչ, ապա իրենք ճիշտ են՝ կա պատմական շանս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, և մենք պատրաստ ենք դրան»,- հավելել է Փաշինյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button