ԿարևորՔաղաքական

Նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը», — ասվում է հաղորդագրությունում։ Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման խնդիրներին։

Նշվում է, որ նախատեսվում են նաև առանձին զրուցներ Պուտինի և Ալիևի ու Փաշինյանի միջև։

Ցուցադրել ավելի
Back to top button