ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ադրբեջանական հարձակման մասին հասցեագրված նամակը հրապարակվել է որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ

Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի նոյեմբերի 16-ի նամակը հրապարակվել է որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Այն հասանելի է այս հղումով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա. հակառակորդը կիրառել էր նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի 6 զոհ, 13-ը՝ գերեվարվել են, տասնյակից ավելի զինծառայողներ էլ այս պահին անհետ կորած են: Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ից՝ ժամը 18։30-ից, ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:

Սակայն երեկ՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը: Ժամը 19:30-ից, ըստ ՊՆ հաղորդագրության, կրակը դադարեցվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button