ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները՝ ճգնաժամից խուսափելու հնարավորություն

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները պետք է ավելի հաճախ լինեն, որպեսզի ճգնաժամից հնարավոր լինի խուսափել։ Այսօր, ուղիղ եթերում պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ՀՀ վարչապետը Բրյուսելում կայանալիք հանդիպումից, Փաշինյանն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են հումանիտար հարցերը, գերիների հայրենադարձման խնդիրը։

Ըստ Փաշինյանի՝ ինչպես դեկտեմբերի 15-ի, այնպես էլ նոյեմբերի 26-ի հանդիպումների մասին հայտարարվել է վերջերս, բայց դրա նախապատրաստական աշխատանքներն ավելի վաղ են արվել։

«Մենք օգտագործելու ենք բոլոր հարթակները»,- նշել է վարչապետը և հավելել, որ Հայաստանը պատրաստ է բանակցել և փնտրել փոխըմբռնելի լուծումներ։

Ցուցադրել ավելի
Back to top button