ԿարևորՄշակույթ

Լոռի բերդի տարածք են տեղափոխվել խաչքարեր և հուշարձանների բեկորներ

Լոռի բերդ խոշորացված համայնքում և հարակից տարածքներում ժամանակի ընթացքում տարբեր հանգամանքների բերումով իրենց նախնական դիրերից տեղաշարժված ու ընկած խաչքարերը, ինչպես նաև ավերված ու վնասված պատմաճարտարապետական հուշարձանների քանդակազարդ բեկորները հավաքվել, մաքրվել ու տեղափոխվել են «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածք, հայտնում են  ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից;

Ըստ համապատասխան ընթացակարգի, դրանք կգրանցվեն, կուսումնասիրվեն, կժամանակագրվեն, անհրաժեշտության դեպքում՝ կամրակայվեն, որից հետո կներկայացվեն «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց այցելողներին:

Մինչև արգելոցի տարածք տեղափոխվելը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցների կողմից արձանագրվել են դրանց մասնակի վնասման և/կամ գողության դեպքեր:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը գտնվում է Ստեփանավան քաղաքի մոտ: Բերդը կառուցվել է 11-րդ դարում Դավիթ Անհողին թագավորի կողմից։ Բերդը ստացել է արգելոցի կարգավիճակ 2010 թվականին։

Ցուցադրել ավելի
Back to top button