ԿարևորՀասարակություն

Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում մեկ հարց կար՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:

Նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը մեղադրել է իշխանությանը նոյեմբերի 16-ի իրադարձությունների, զոհերի թվի վերաբերյալ հստակ ինֆորմացիա չհրապարակելու, խառնաշփոթ իրավիճակ ստեղծելու մեջ։ Նա նշել է, որ հանձնաժողովի նախագահը պետք է արտահերթ նիստ նախաձեռներ վերջին իրադարձությունները, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ստեղծված իրավիճակը և մի շարք հարցեր քննարկելու համար:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է, որ հանձնաժողովի որոշ անդամներ եղել են թե՛ առաջնագծում, թե՛ մշտական գործունեություն են ծավալում պաշտպանական գերատեսչության, անվտանգության ոլորտի բազմաթիվ կառույցների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button