ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության հարցը պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում․ Փաշինյան

Ադրբեջանը վարում է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ նկատմամբ, և այս թեման պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում` այսօր, ուղիղ եթերում պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը, վարչապետի խոսքով, փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի։

«Ադրբեջանը՝ հաղթանակի էյֆորիայի մեջ գտնվելով, տարածքային նկրտումներ ունի ՀՀ նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում «Զանգեզուրի միջանցք», ո՞վ է մտածել այդ տերմինները։ Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը դեմ է միջանցքային տրամաբանությանը»,- ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ սա արդեն ՀՀ և Ադրբեջանի հարց չէ, սա միջազգային իրավունքի և աշխարհակարգի հարց է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության հարցը բարձրացնել միջազգային բոլոր ատյաններում, որովհետև «այն ինչ անում է Ադրբեջանը, հարձակում է»:

Ցուցադրել ավելի
Back to top button