Վերնատուն

Եթե ուզում ես ստեղծագործել, բոլոր դժվարությունները հաղթահարելի են․ «Վերնատուն»

«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ու «Միհր» ժամանակակից պարի թատրոնը հասակակից են՝ երկուսն էլ հիմնվել են 2003 թվականին և համառորեն փորձում են հաղթահարել ժամանակի դժվարությունները:

«Առաջ մենք երիտասարդներ էինք, որոնք երազում էին մասնակցել փառատոնին, այսօր մենք փառատոնի կազմկոմիտեի մեջ ենք, և փառատոնը մեր տունն է ․– ասում է բեմադրիչ, «Միհր» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե Գալստյանը։ «19 տարին, որը և՛ թատրոնինն է, և՛ փառատոնինը ապացուցում է, որ դժվարությունները հաղթահարելի, համավարակները հաղթահարվում են, եթե ուզում ես ստեղծագործել», – ասում է Գալստյանը։

«Միհր» թատրոնի «Սեր, սեքս, զոմբիներ» առցանց ներկայացումը ցուցադրվելու է «Հայ ֆեստ» փառատոնի շրջանակներում։ Համավարակը փոխել է թատրոնի, փառատոնների մասին նախկին պատկերացումները։ «Հիմա ներկայացմանը կարելի է հետևել տանը՝ սուրճով և գիշերանոցով», – ասում է Ցոլակ Մլքե Գալստյանը։ Ըստ նրա՝ այսպես հանդիսատեսի քանակը տասնապատկվում և հարյուրապատկվում է, սահմաններն ընդլայնվում են, բայց, ցավոք, հանդիսատեսի հետ հետադարձ կապը չի ստեղծվում։ «Մենք չենք կարող տեսնել հանդիսատեսի աչքերը», – նշում է «Միհր» թատրոնի հիմնադիրը։

Back to top button