ԿարևորՀասարակություն

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Վերսկսվել են Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որ դադարեցվել էին հոկտեմբերի 14-ին, ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում: 

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: 

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։ 

Ցուցադրել ավելի
Back to top button