ԿարևորՍպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը 7-րդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

Սլովենիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ուկրաինային և վաստակած 12 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հենց Ուկրաինայի թիմը՝ 14 միավորով: Նույնքան միավոր վաստակեց նաև Ֆրանսիան, որը վերջին տուրում հաղթեց Ադրբեջանին, բայց լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 2-րդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանի ընտրանին (13 միավոր)։

Կանանց Հայաստանի հավաքականն էլ վերջին տուրում 3։1 հաշվով հաղթեց չեխերին և 10 միավորով գրավեց 11-րդ տեղը։

Ցուցադրել ավելի
Back to top button