ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը


Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսօր նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալիի և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարիի հետ քննարկել է մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button