ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիա՝ Հանրապետության հրապարակում

Որոշ քաղաքական ուժեր սկսել են անհնազանդության և բողոքի ակցիաներ, որոնք ծրագրում են ամենօրյա դարձնել։

Ըստ կազմակերպիչների՝ ակցիաների նպատակն է «կանխել սահմանագծման և սահմանազատման մասին փաստաթղթի ստորագրումը և թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն»։

Ցուցարարները նաև պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Ակտիվիստները վաղ առավոտից փակել էին Երևանի մի շարք փողոցներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթղթի հանրայնացման պահանջով դիմում են հանձնել նախ Կառավարությանը, ապա քայլերթով շարժվել դեպի նախագահի նստավայր և ապա ԱԺ՝ նույն բովանդակությամբ դիմում ներկայացնելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 17։00-ին կրկին հավաքվել են Հանրապետության հրապարակում հստակ պահանջներ ներկայացնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button