ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև տուրիստական հոսքերի հետագա խթանմանն առնչվող հարցեր

Ս․թ․ նոյեմբերի 21-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը բելառուսական կողմի հրավերով Մինսկ ժամանած ավելի քան մեկ տասնյակ հայաստանյան առաջատար տուրիստական օպերատորների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տուրիզմի ոլորտում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև երկու ուղղություններով տուրիստական և էքսկուրսիոն հոսքերի հետագա խթանմանն առնչվող հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button