ԿարևորՔաղաքական

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button