ԿարևորՀասարակություն

Պեսկովը ափսոսում է, որ Էրդողանի թյուրքական աշխարհի քարտեզում չի նշվում, որ դրա կենտրոնը ոչ թե Թուրքիայում, այլ Ռուսաստանում է

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով չի նշվում, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ , այլ Ռուսաստանում՝ Ալթայում։ Այս մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, որի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա դեռևս չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում», — TASS-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այս կենտրոնը «Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»։

Պեսկովը պարզաբանել է, որ սա «այն սուրբ վայրն է ցանկացած թուրքի համար, որտեղից նրանք եկել են»։ «Որպես թուրքագետ՝ ես սա ասում եմ»,- շեշտեց նա։

Ավելի վաղ Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության թվիթերյան էջը տեղադրել էր Էրդողանի և Բահչելիի լուսանկարը՝ այսպես կոչված թյուրքական աշխարհի քարտեզը շրջանակված։

Քարտեզի վրա Դաղստանից մինչև Օրենբուրգի մարզ, ներառյալ Սիբիրի զգալի մասը վերագրվել են «թյուրքական աշխարհին»։

Քարտեզի վրա Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ներկված են կարմիր։ Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի և Արևմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, իսկ Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: Թե կոնկրետ ինչ են նշանակում այս գույները, քարտեզի հեղինակները չեն պարզաբանել։

Տես նաև՝ Ուղիղ հաղորդագրություն Էրդողանից․ Ռուսաստանի տարածքները՝ «թուրքական աշխարհ»-ի քարտեզում

Ցուցադրել ավելի
Back to top button