ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը հաղթել է Tata Steel India Blitz շախմատի կայծակնային մրցաշարում

Tata Steel India Blitz շախմատի կայծակնային մրցաշարում, որն անցկացվում էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում, հաղթանակ է տարել Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

18 հնարավորից նա վաստակել է 11,5 միավոր և առաջին տեղը կիսել է հնդիկ Արջուն Էրիգաիշիի հետ: Մրցաշարային 3-րդ տեղում են իրանցի Փահրամ Մաղսուդլուն և հնդիկ Սարին Նիկալը:

Երկու` արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Արջուն Էրիգաիշին: Լևոն Արոնյանը 2-րդ տեղում է:

Ցուցադրել ավելի
Back to top button