ԿարևորՄիջազգային

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը

67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի՝ ԳԻՏԻՍ-ի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին։

Հոկտեմբերի սկզբին դերասանը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։ Հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցները հայտնել են, որ նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Իր կարիերայի ընթացքում Գարկալինը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում և սերիալներում, ինչպես օրինակ «Շիրլի-Միրլի» ֆիլմը, «Իմ հիանալի դայակը» սերիալը:

Նա երկար տարիներ խաղացել է նաև Մոսկվայի երգիծական թատրոնում և ժամանցային ներկայացումներում։

2002 թվականից Վալերի Գարկալինը դասավանդել է ԳԻՏԻՍ-ում։

Back to top button