ԿարևորՀասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա

Նոյեմբերի 16-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Լանջազատ գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Ցուցադրել ավելի
Back to top button