ԿարևորՍպորտ

Ստեղծվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը, ՀՀ ԱԳՆ հյուպատոսության վարչության պետ Արտակ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Գագինյանը, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը, ՎԱ ղեկավարի օգնականներ Հովհաննես Պողոսյանը և Սուրեն Հովհաննիսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ Զաքար Հարությունյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը, Մարինե Քուշքյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button