ԿարևորՔաղաքական

ՀՀ-ն հաստատել է մասնակցությունը ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի շրջանակներում Երևան-Բաքու բարձր մակարդակով հանդիպմանը

Հայաստանը համաձայնություն է տվել մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Երևան-Բաքու բարձր մակարդակով հանդիպմանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին:

Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: 

Ցուցադրել ավելի
Back to top button