ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Թոմաս Շրափելի ու Օտտո Լուխթերհանդթի հետ

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթի հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: 

«Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: 

Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր»,- նշել  նա: 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button