ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ Եվրախորհրդարանի պատգամավորներ

Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նամակ է հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին, որը ստորագրել են բոլոր քաղաքական խմբակցությունների 32 պատգամավորներ։ Այս մասին Լուկաս Ֆուրլասը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա կոչ է արել ԵՄ արտաքին կապերի ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ դադարեցնելու և կանխելու Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը։

«Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն սպառնում է տարածաշրջանի փխրուն խաղաղությանը։ Ադրբեջանական զինված ուժերը պետք է անհապաղ դուրս բերվեն Հայաստանի տարածքից»,- ասված է եվրոպացի խորհրդարանականների նամակում։

Ցուցադրել ավելի
Back to top button