ԿարևորՔաղաքական

Փաշինյանն ու Ալիևն ընդունել են Բրյուսելում հանդիպելու առաջարկը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, արնդրադարձ է կատարվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է հյուրընկալել նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։

Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու իրավիճակը տարածաշրջանում և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկաս ունենալու համար, ինչին աջակցում է նաև ԵՄ-ն։

Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են նաև ստեղծել ուղիղ կապ՝ պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ։

Back to top button