Մտքի ուժը

Փոքր սարքեր՝ մեծ հնարավորություններ․ «Մտքի ուժը»

Երբևէ մտածել եք, թե որքա՞ն ժամանակ կարող եք անցկացնել առանց համացանցի,wi fi-ի, բջջային հեռախոսի, մյուս խումբն էլ՝ առանց հեռուստացույցի կամ ռադիոյի, քանի վարորդ կարող է մեքենա վարել ՝ առանց նավիգատորների ու քարտեզների․ թվարկածները հեռահաղորդակցության ոլորտի թերևս ամենապարզ լուծումները կամ առաջարկներն են։

Իրականում այս ամենին հասնելու հիմքում ամենապարզ ու ամենաբարդ հաշվարկներն են, հետազոտություններ ու մասնագիտական ձևակերպումներ ու շարքային քաղաքացուն անհասկանալի փորձեր։ Իսկ մարդկությանն այս զարգացումներից անմասն չեն պահում ռադիոֆիզիկները։ Հենց նրանք են ապահովում բարդ ու հետաքրքիր ոլորտի կապն ու կիրառությունը հասարակության հետ։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանն ընդգծում է՝ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտը թռիիքչաձև է զարգանում: Ռադիոֆիզիկոսը թվարկում է, թե որտեղ է հնարավոր կիրառել փոքր անտենաները՝ բժշկություն, մասնավորապես կենսաբանական տվիչներ, արագ կապ հաստատելու համար ու ոչ միայն: Մարդիկ այժմ ցանկանում են ամեն ինչ ունենալ իրենց գրպանում՝ հեռախոս, wi fi, նավիգացիոն համակարգ։ Հասկանալի է, որ գրպանում տեղավորվող այդ փոքր սարքավորումը ինքնին փոքր համակարգերի ու սարքերի ներդրում է ենթադրում։

Փոքր չափի անտենաների նեդրումն այսօր փոքր չափի սարքավորումներում կիրառական ու հեռանկարային է՝ ասում է Հովհաննես Հարոյանը։ Գիտությունը բազմաթիվ լուծումներ է առաջարկում այս խնդիրների լուծման համար։ Հատկապես կիրառական են միկրոշերտավոր կամ փաթչ անտենաները։ Մեր խնդիրն է այդպիսի անտենաների փոքրացման լուծումներ փնտրելն ու առաջակելը՝ բացատրում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության և ազդանշանային ամբիոնի վարիչը։ Լուծումներից մեկը մագնիսադիէլեկտրիկ նյութերի կիրառումն է։ Տեղային ազդեցության եղանակները տարածված են հատկապես առողջապահության ոլորտում։

Բացատրում է՝ մարդու օրգանիզմում հիպրեթերմիայի միջոցով օրինակ քաղցկեղի բուժման ընթացքում ախտահարված բջիջների առկայության պարագայում չի բացառվում, որ վնասվեն նաև առողջ բջիջները։ Ուստի անհրաժեշտ է ճառագայթումներն, ավելի ուղղորդված ու հասցեական դարձնել։ Այստեղ է, որ ազդեցության տեղայնացման կարիք է նկատվում, ինչպես խիստ մակերևութային, այնպես էլ խորրքային ներթափանցման պարագայում։

Պետք է ընտրել այնպիսի հաճախային տիրույթներ, որոնց հանդեպ զգայուն է մարդու օրգանիզմը։ «Եթե անտենան մշակել ենք այնպես, որ այն բավական ուղղոդրդված ճատագայութում է ապահովում, ապա կարող ենք խիստ տեղային բուժման մեխանիզմներ մշակել՝ ասում է ու զուգահեռներ տանում չինական ասեղնաբուժության հետ․ այն դարերի պատմություն ունի։

Գիտնականը չինական ասեղները համեմատում է անտենաների հետ։ Եթե ասեղը ճիշտ տեղում է տեղադրվում, ճիշտ նյարդային համակարգում, այն տեղային ազդեցություն է ունենում՝ դրական ազդելով մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա։

Յուրաքանչյուր ասեղը ըստ էության անտենա է, էներգիա է փոխանակում մարդու և արտաքին աշխարհի միջև։ Նույն տրամաբանությամբ էլ փորձում են փոքր չափի՝ ապլիկատորներ ստեղծել, որոնք կարող են փակցվել մարդու մաշկի վրա՝ նպատակային կետում, և ունենալ իր ներգործությունը։

Ենթադրվում է, որ դրանք տափակ, կպչուն ու էլաստիկ են լինելու, որոնք կամրացվեն մարդու մաշկին՝ նպատակային տեղում։ Հովհաննես Հարոյանն ասում է, որ երբ այդ փուլին հասնեն, կհամագործակցեն նաև կենսաբանների ու բժիշկների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ ազդեցություն են թողնելու իրենց առաջարկները։

Փոքր չափի անտենաների հետազոտություն․ առաջին հայացքից բարդ ու գուցե նաև հանրության լայն շրջանակի համար ոչ այնքան հետաքրքիր ձևակերպումն ու առավել ևս ոլորտի ուսուսմնասիրությունն ոչ միայն գիտության, այլ հատկապես տնտեսության մեջ կիրառական մեծ նշանակություն ունի։ Այս անտենաները կարող են նաև ինֆորմացիայի փոխանակող տվիչներում տեղադրվել, դրանք ամրացնելով մարդու մաշկին՝ գուցե հնարավոր լինի նրա առողջական վիճակի մասին ամբողջական տեղակատվություն ստանալ, օրգանիզմում նախապես ներդրված սենսորներից տարատեսակ տվյալներ ընդունելով։

Գիտնականներն ասում են, որ արդիական ու հետաքրքիր ոլորտ է։ ԵՊՀ ռադիոֆիզկիայի միկրոալիքային հետազոտությունների լաբորատորիայում աշխատող գիտական խումբն իր առջև խնդիր դրեց չսահմանափակվել միայն տեսական հետազոտություններով։ Բացատրություն կա՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության և ազդանշանային ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանն ասում է․ «Տեսական և մոդելավորման խնդիրները մեծ ֆինանսական ռեսուրսներ չեն պահանջում։ Թուղթ, գրիչ ու համակարգիչ ու հնարավոր է հետազոտություններն իրականացնել։ Սակայն, հետազոտությունն ամբողջական չէ, եթե փորձարարական բազա չկա»։

Եվ քանի որ ունեին հետազոտական բազա, ուստի որոշեցին առաջարկ ներկայացնել գիտության կոմիտե ու արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում են փորձարարական հետազոտություններով։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միկրոալիքային լաբորատորիայում գտնվող սարքավորումները եզակի են, որակյալ։ Հովհաննես Հարոյանն ասում է, որ ունեն այսպիսի մի քանի սարքավորումենր՝ միկրոալիքային ու ռադիոտիրույթում հետազոտոթյուններ անելու համար։ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ են ձեռք բերվել։ ՀՀ-ում գիտությունը զարգանում է ծանր պայմաններում, հատկապես դժվար է կիրառական գիտության զարգացումը։

Հայաստանում հատկապես փորձարարական գիտությամբ զբաղվելը հեշտ չէ՝ եթե իհարկե ցանկանում ես համաշխարհային զարգացումներից հետ չմնալ։ Պատճառները շատ են՝ սարք–սարքվարումների բացակայություն, մասնագիտական դաշտում էլ խնդիրներ կան։ Հովհաննես Հարոյանը ընդգծում է՝ IT-ն խժռում է ունակ ուժերին։ Նրանք այս ոլորտ են տեղափոխվում, ստանում են բարձր աշխատավարձ ու գիտությամբ զբաղվելու մոտիվացիան զրոյանում է։ Գիտությունը երիտասարդացնելու ու համալրելու խնդիր կա։ Լավ մասնագտեները հեռանում են Հայաստանից․ արտերկրում նրանք պահանջված են, ստանում անհամեմատելի բարձր աշխատավարձ։ Զրուցակիցս կոնկրետ ֆիզիկայի ու կենասաբանության ոլորտների մասնագետներին է առանձնացնում։ Չի բացառում՝ գուցե մյուս ոլորտներում էլ լավ մասնագետներ կան։

Ռադիոֆիզիկան կապի, հեռահաղորդակցության, թվային ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմքում է՝ բացատրում է մասնագետն ու նորից կրկնում ուսանողներին տրվող խորհուրդն ու հորդորը՝ եթե չափսոսան ժամանակը, սովորեն այն ինչ իրենց դասավանդում են, մի քիչ գուցե ուշ, բայց շատ մեծ արդյունքի կհասեն։ Հատկապես, որ ոլորտը ոչ միայն զարգացող է, այլ նաև բազմաթիվ նոր ուղղություններ ունի։

Ցուցադրել ավելի
Back to top button