Գերդաստաններ

Վանից Լոս-Անջելես. Հայաստանը՝ միշտ սրտում․ «Գերդաստաններ»

Գերմանիայում դավանաբանություն և փիլիսոփայություն ուսանած, վանեցի քահանա Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը, կինը՝ Ադանայի հարուստ վաճառականի դուստրը՝ իրիցկին Մարիամը, նրանց որդիները՝ Անուշավանը, Հրաչյան և 18-ամյա Փեփրոնեն, փրկվելով 1915 թվականի կոտորածից, հայտնվեցին Հայաստանի արևելյան հատվածում՝ Նոր Բայազետում։

Քահանան հայտնի բանաստեղծուհի, մի շարք միջազգային մրցանակների արժանացած, Ամերիկայում փոքրիկ Հայաստանը սրտի ամենանվիրական անկյունում պահող ու փայփայող Սոնա Վանի պապն է։

Իրենց ընտանիքի պատմությունը հիշելիս` Սոնան ասում է, որ պապը հեռատես մարդ էր, ցեղասպանության օրերին պապի ընկեր թուրք մոլլան է նրանց տեղեկացրել սպասվող աղետի մասին և նրա խորհրդով է վանեցի քահանա Հովհաննես Տեր- Հովհաննիսյանը հավաքել ընտանիքին ու հեռացել Վանից։

Այդ մոլլան, պատմում է Սոնան, սերում էր բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքից և մեծ կապեր ուներ իշխանական շրջանակներում․ «Զինյալների այցելության ժամանակ պապս տանը չի լինում, գնացել էր մեռելտուն աղոթելու և մխիթարելու հանգուցյալի հարազատներին։ Մի ամբողջ կյանք կենդանի Աստծուն ապավինեցի, բայց երբ ժամը եկավ, ինձ անծանոթի մեռելը փրկեց»,- հիշում է Սոնան ու ասում, որ պապն ամեն անգամ այս պատմությունը պատմելիս ծիծաղում է։

«Ես հավերժական սարդն եմ» բանաստեղծական ժողովածուն գրավեց բազմաթիվ ընթերցողների և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս։ Սամվել Սմբատյանը ռեքվիեմային շեշտադրությամբ բանաստեղծությունները համեմատում է Բախի երգեհոնային ելևէջներից ծնվող հանգերգերի էներգետիկ կուտակումների փնջի հետ։ Բանաստեղծություններից ընթերցում է Սիլվա Յուզբաշյանը։

Մի առիթով Սոնա Վանի՝ ցեղասպանության թեմայով գրված գործերի մասին Իննա Լիսնյանսկայան այսպես է արտահայտվել. «Սոնա Վանի ստեղծած գործերը պետք է տեսնել մինչ օրս այս թեմայի շուրջ գրված ամենահզոր ու ազդեցիկ ստեղծագործությունների շարքում։

Սոնա Վանը ժամանակի հետ համաքայլ է ոչ միայն իր բանաստեղծություններով, այլև իր մտորումներով ու եզրակացություններով։ Ասում է, որ հիշողությունը երկսայր սուր է, այն ոչ միայն հետ է գցում մեզ, այլ նաև ինքնին չի կարող կրկնվող նոր չարից ապահովագրել մեզ։ Ապացույցը, ասում է, քաղաքակիրթ աշխարհում մինչև օրս շարունակվող պատերազմներն ու ցեղասպանություններն են։ Գրում է բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button