ԿարևորՀասարակություն

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»» թեմային

2021 թվականի նոյեմբերի 19-ին շրջանառության մեջ է դրվում «Բարձր տեխնոլոգիաներ․ «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Բացիկի դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:

Թողարկման օրը` 19 նոյեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` «Ասողիկ»

Նամականիշի չափսերը` 35,0 x 25,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 500 հ.

Ցուցադրել ավելի
Back to top button