ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մերուժան Հարությունյանը, Գուրգեն Սարգսյանը եւ Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել են մեդալներով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը եւ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ  Գուրգեն Աշոտի Սարգսյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ.

1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է։ 

Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button