ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ

Նոյեմբերի 14-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցներն ու Տաշիրի բաժնի ոստիկանները համատեղ ծառայություն իրականացնելիս Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում ստուգման են ենթարկել Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:

Կասկածանքն ապօրինի փայտանյութ տեղափոխելն էր: Մեքենան բեռնված էր մոտ երկու խորանարդ մետր վառելափայտով, ինչի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը հատել է Տաշիրի անտառպետության 5-րդ պահաբաժնից և ցանկացնում էր տեղափոխել իր տուն:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button