ԿարևորՔաղաքական

Հայաստանն ակնկալում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում տարածքային ամբողջականությունը կվերականգնվի․ Էդուարդ Աղաջանյան

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու համար աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում այսօր հայտարարել է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Ըստ նրա հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ առաջարկը:

«Ակնկալվում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,-ասել է Աղաջանյանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական օգնությունը կամ ռազմական միջամտությունը ինքնանպատակ չէ։

«Կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է, և դեմարկացիան ու դելիմիտացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի այդ արդյունքը»,- ասել է պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button