ԿարևորՔաղաքական

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների. Փաշինյան

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ 

«Այսօրվա նիստը, ցավոք, ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մ

եր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։

Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է Փաշինյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button