ԿարևորՀասարակություն

Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանն ու զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Կարեն Բադիշյանը հերթական շրջայցն են կատարել շինհրապարակներ՝ ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով։

Ծրագրի ընդահնուր արժեքը 749 մլն 451 հազար դրամ է, որից 121 մլն 500 հազարն ուղղվելու է հրապարակի նորոգմանը։ Պետությունը հատկացնելու է գումարի 40 տոկոսը, 60 տոկոսը կտրամադրվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Լենճանշին» և «Մերձմոսկովյան» ընկերությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button