ԿարևորՀասարակություն

Արտամարմնային բեղմնավորման ծրագրով Արցախում առաջին երեխան է ծնվել

Արտամարմնային բեղմնավորման ծրագրով Արցախում առաջին երեխան է ծնվել։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները։ Համոզված ենք, որ արտամարմնային բեղմնավորման ծրագիրը կերջանկացնի շատ ընտանիքների»,- ասված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է վերջին ութ ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման են ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:

Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց:

ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button