ԿարևորՀասարակություն

Ավելի քան 5 կմ երկարությամբ փողոցների գիշերային լուսավորության համակարգ՝ Ներքին Բազմաբերդում

Ներքին Բազմաբերդ համայնքում կառուցվել է ավելի քան 5 կմ երկարությամբ փողոցների գիշերային լուսավորության համակարգ:

Ինչպես հայտնում են Արագածոտնի մարզպետարանից, ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 16 միլիոն դրամ է, որի 9 միլիոն 45 հազար դրամը հատկացրել է պետությունը, ֆինանսավորման մնացած մասը կիրականացվի համայնքի բյուջեից: 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button