Հատվող եթեր

Տարվա եղանակներ. արվեստագետների նախընտրելի թեման․ «Հատվող եթեր»

Արդեն 300 տարի իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ» ջութակի չորս կոնցերտներից կազմված շարքը ոգեշնչում է տարբեր արվեստագետների` բանաստեղծների, նկարիչների, կոմպոզիտորների, ռեժիսորների։

Տարվա եղանակներին նվիրվել են բազմաթիվ ստեղծագործություններ: Գրվել են հեքիաթներ, հանելուկներ, ստեղծվել կտավներ, ուսուցողական խաղեր։ Թեման ոգեշնչել է նաև գեղանկարիչ Աշոտ Ազատյանին: Հոկտեմբերի 29–ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց արվեստագետի «Տարվա եղանակները» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Նկարչի սուր և դիպուկ աչքն ամեն քայլափոխի նկատում և խորը աշխարհընկալմամբ իր բնանկարներում, նատյուրմորտներում, կոմպոզիցիոն աշխատանքներում վերարտադրում է մեզ շրջապատող աշխարհի հետաքրքիր ակնթարթները:

Աշոտ Ազատյանը ծնվել է Երևանում, ավարտել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հետագայում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան: Տարիների ընթացքում մասնակցել է հանրապետական, միջազգային ցուցահանդեսների, հանդես եկել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով: Զրույց գեղանկարիչ Աշոտ Ազատյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button