ԿարևորՍպորտ

Սարգիս Սարգսյանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված շախմատի հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի օնլայն առաջնությունում։

45+10 ժամակարգով խաղացված 9 մրցախաղերից հետո Սարգիս Սարգսյանը, վաստակելով 8,5 միավոր, հռչակվել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։

Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 4-14-ը և ունեցել է 249 մասնակից՝ աշխարհի տարբեր անկյուններից։

Ցուցադրել ավելի
Back to top button